Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ռուսների հետ հարկավոր է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ»

«Ռուսների հետ հարկավոր է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ»
29.01.2024 | 07:41

Այսպիսի մի արտահայտություն է պտտվում, թե իբր Օտտո Բիսմարկն է դեռ ասել, որ Ռուսաստանի հետ ինչ-որ բան պայմանավորվելը որևէ արժեք չունի, և որ ռուսների հետ կնքած պայմանագրերն անգամ չունեն այն թղթի արժեքը, որոնց վրա դրանք ստորագրվել են։

Իրականում Բիսմարկն այլ բան է ասել, ու բառախաղերով հանրությանը մոլորեցնող Հայաստանի իշխանությունը գոնե այս հարցում պետք է զերծ մնա մանիպուլյացիաներից։

Իսկ Բիսմարկը հետևյալն էր ասում. «Հույսեր մի փայփայեք, թե Ռուսաստանի թուլությունից մեկ անգամ օգտվելով, կարողանալու եք հավերժ օգուտներ քաղել դրանից։ Ռուսները սովորություն ունեն վերադառնալու իրենց կորցրածի հետևից։ Եվ երբ նրանք վերադառնան, այդժամ հույսեր չփայփայեք, թե ճիզվիտական պայմանավորվածությունները արդարացնելու են ձեզ։ Դրանք նրանց համար չեն ունենալու անգամ թղթի արժեքը, որի վրա շարադրված են։ Հետևաբար, ռուսների հետ հարկավոր է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ»։

Հ.Գ. Հայաստանի համար կարգավորման խնդիրը 2020 թ. եռակողմ համաձայնագրի տիրույթ վերադարձնելը լուծման գոյություն ունեցող բոլոր հնարավորություններից լավագույնն է։ Խոսքը չի վերաբերում նրան, թե առհասարակ լավագույնն է, այլ լավագույնն է առկա հնարավորի մեջ։ Սա է առայժմ միակ հնարավորությունը Արցախը գոնե հայաբնակ ու հայկական պահելու` հաշվի առնելով.

1. Ռուսներն անխուսափելիորեն վերադառնալու են կորցրածի հետևից։

2. Ճիզվիտական մյուս պայմանավորվածությունները որևէ արժեք չեն ունենալու նրանց համար։

3. Ռուսների հետ պետք է խաղալ կա՛մ արդար, կա՛մ ընդհանրապես չխաղալ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ

արտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am